Սաղմոսավանք, Հովհաննավանք, Բյուրականի աստղադիտարան, Մայլեռ հանգստավայր`

Սաղմոսավանք

Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։ Այն կառուցվել է 13-րդ դարում և ընդգրկվել է Կիրակոս Գանձակեցու կողմից նշված ութ նշանավոր հայկական մենաստանների շարքում։«Սաղմոսավանք» անունը կապված է եկեղեցում հնչող սաղմոսների՝ հոգևոր երգերի հետ։ Վանքի անունով է հետագայում կոչվել նաև Սաղմոսավան գյուղը, որը հիմնադրվել է 1830-ականներին Կարսից եկած հայերի կողմից։Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, որը հավաքել է հոգևորականների և նրանց սաղմոսներ սովորեցրել։

 

 

Հովհաննավանք՝

Հովհաննավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Քասաղ գետի կիրճի աջ ափին։ Համալիրի հնագույն Սբ. Կարապետ եկեղեցին ավանդաբար վերագրվում է Գրիգոր Լուսավորչին (4-րդ դար)։ Այն նվիրված է Հովհաննես Մկրտչին, ինչի պատճառով հայտնի է եղել նաև որպես Հովհաննու վանք, Հովհաննա անապատ, Սուրբ Յոհանի վանք։5-րդ դարից Հովհաննավանքը դարձել է Հայաստանի նշանավոր վանքերից մեկը․ այստեղ առաջնորդել է և ստեղծագործել Ղազար Փարպեցին։ 7-րդ դարում այն եղել է դավանաբանական և քաղաքական կենտրոն։13-րդ դարում համալիրն ընդարձակվել է և դարձել Արագածոտնի եպիսկոպոսական կենտրոնը ու Վաչուտյանների տոհմական վանքը։ 17-րդ դարում Հովհաննավանքը հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ ունենալով մեծ կալվածքներ, դպրոց, գրադարան և հայտնի դառնալով որպես գրչության կարևոր կենտրոն։18-րդ դարում կորցրել է իր կալվածքները, իսկ 19-րդ դարում ամբողջությամբ ամայացել։

 

Բյուրականի աստղադիտարան՝

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.-ին Վիկտոր Համբարձումյանի կողմից և համարվում է աստղաֆիզիկական հետազոտությունների կարևորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ կարելի է դիտել տիեզերքը 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակով, ուսումնասիրել գիշերային երկինքը, մասնակցել հանրամատչելի դասախոսությունների և տեսաֆիլմերի դիտման։

Աշխատանքային ժամեր և արժեք՝

Երկուշաբթի - Կիրակի: 20:00 - 23:59

 

 

Myler Resort՝

Մայլեռ հանգստավայրը արդեն ունի երեք ճոպանուղի՝ Nare’s Express նստատեղայինը և Angeline 1, 2 տաստեղանոց հոնդոլայինները, որոնք բարձրացնում են մինչև 2850 մ բարձրություն՝ բացելով տեսարան Արարատին, Արային, Արագածին և Հատիսին։ Այստեղ գործում են շուրջ 21 կմ սահուղիներ՝ Եվրոպական բոլոր 4 բարդություններով, ինչպես նաև արհեստական ձնագոյացման համակարգ, 4 ռեստորան, դահուկային դպրոց, օլիմպիական սառցադաշտ, թյուբինգ և ուղղաթիռային էքսկուրսիաներ։Հանգստավայրը վերջին տարիներին դառնում է տարածաշրջանի խոշորագույն ներդրումային ուղղություններից մեկը, առաջարկելով նաև ski-in-ski-out բնակարաններ։ Նորագույն վեցտեղանոց Doppelmayr ճոպանուղին ժամում տեղափոխում է մինչև 2400 ուղևոր՝ կապելով 2000 մետրից մինչև 2400 մետր բարձրությունները և ապահովելով մոտ 7 կմ սահուղիների հասանելիություն։

 

Տուրի նկարներ